19.06.2012|
13:51
Չէ՛, չմտածեք, թե այս հարցադրմամբ ես դեմ եմ հարուստ լինելուն, բարեկեցիկ, երջանիկ կյանք վարելուն։ Ընդհակառակը, լինելով էլիտար մասնագիտության տեր (բժշկական և ճարտարապետական համալսարանների շրջանավարտ) միշտ ցանկացել եմ տեսնել ծանր հոգսերից զերծ, ժպիտը դեմքին, բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիների, ներքին և արտաքին վտանգներից պաշտպանված, ազատ մտածող մարդուն։